Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը՝ ասել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին և միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստական ռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- շեշտել է Բաղային:                
 

Մի քանի հարց տանք ինքներս մեզ ու եզրակացություն անենք

Մի քանի հարց տանք ինքներս մեզ ու եզրակացություն անենք
14.06.2025 | 12:11

Կարո՞ղ էր Իսրայելն այդքան հեշտությամբ հետախուզություն անել Իրանի դեմ, եթե Արցախն ու հարակից շրջանները չլինեին Ադրբեջանի հսկողության տակ:

Հնարավոր կլինե՞ր Սիրիայում թուրք-իսրայելական հեշտ ինտերվենցիա կազմակերպել, եթե տարածաշրջանում Թուրքիան ու Իսրայելը չհզորանային:

Կարո՞ղ էին Թուրքիան և Իսրայելն այդքան հզորանալ, եթե 44-օրյա պատերազմի պատրվակով իրենց ռազմական ներյակությունը չհաստատեին նաև Ադրբեջանում և Նախիջևանում:

Հնարավոր կլինե՞ր 44-օրյա պատերազմը կամ դրա արդյունքում Արցախի ու Հայաստանի խայտառակ պարտությունը, եթե հայկական զինուժը չգլխատվեր Նիկոլի կողմից, չարհամարհվեր ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի գործոնը:

Շարքը կարող եք ինքնուրույն էլ շարունակել, բայց այսքանն էլ բավական կլինի:

Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչո՞ւ եմ տարիներ շարունակ պնդում, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հայ ժողովրդի թշնամին ու դավաճանն է, այլև՝ համամարդկային չարիք ու միջազգային պրովոկատոր, անկախ նրանից, թե ում կամ որ կենտրոնների պատվերը կատարեց:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 258

Մեկնաբանություններ